Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը թույլատրվում են չափավոր վայելքները

Հասարակություն
unnamed-35-4

  Մարտի 3-ին  Հայ առաքելական եկեղեցու   տոնացույցում Բուն Բարեկենդան է։

Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ։ Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:  Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին:  Ըստ եկեղեցու հայրերի՝ Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի  խորհրդանիշն է:  Ի դեպ, պահքի ընթացքում  կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: