Ինչ տեսավ տեսախցիկը 2008թ. մարտի 1-ին եւ առաջ. «Ա1+»-ի աչքով (տեսանյութ)
«Ա1+»-ի աչքով (2002-2008) Չնայած 2002թ ապրիլի 2-ին իշխանությունների համաձայնությամբ անջատեցին «ռուբիլնիկը», այնուամենայնիվ եթերազրկված «Ա1+»-ի տեսախցիկը գեթ մեկ օր պահարանում չի մնացել։ Այն արձանագրել է 2003թ ընտրախախտումները, ընդդիմության հանրահավաքները, 2004թ-ի «Քոչարյան, հեռացիր»-ին ի պատասխան ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ, 2008թ մարտի 1-ի դեպքերն ու դրան հաջորդած իրադարձությունները։ Արտակարգ դրության օրերին «Ա1+»-ը պատրաստեց ֆիլմ՝ փորձելով ներկայացնել՝ ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին։ «Ա1+»-ի տեսախցիկը Մյասնիկյան արձանի մոտ էր, երբ 2008թ ապրիլի 9-ին երդվում էր Սերժ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը նախագահական աթոռը հանձնեց Սերժ Սարգսյանին այն օրը, երբ լրացավ մարտի 1–ի զոհերի մահվան քառասուներորդ օրը։ Մինչ երդվում էր Սերժ Սարգսյանը, Մարտի 1-ի զոհերի հարազատները սգում էին նրանց հիշատակը: Առաջարկում ենք՝ մի քանի րոպեում վերհիշել նախորդ տարիների իրադարձությունները։ Ի դեպ, այս տեսանյութի առաջին կադրերը՝ ի պաշտպանություն «Ա1+»-ի ակցիաներից է. 2002թ ապրիլի 2-ին երբ եթերազրկվեց «Ա1+»-ը, քաղաքացիները դուրս էին եկել փողոց եւ պահանջում էին չխլել իրենցից իրենց հեռուստաալիքը։ Իսկ մեր շարքի առաջին հատվածն այստեղ