A
A
Նիկոլ Փաշինյանը մարտի 4-ին կմեկնի Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որկուշաբթի՝ մարտի 4-ին, կմեկնի Բրյուսել: Այս մասին նա հայտարարել է այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:
«Երկուշաբթի պատրաստվում եմ պաշտոնական այցով մեկնել Բրյուսել՝ Եվրամիության մեր գործընկերների հետ քննարկելու հետագա անելիքները»,- ասել է Փաշինյանը:
Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնում սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցն է Բրյուսել: