Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 1-ը դասագրքերում խեղաթյուրված է ներկայացվում. զոհվածի կին (տեսանյութ)

Հասարակություն
53597368_305625013435492_1732344659063078912_n

Մարտի 1-ին զոհված Հովհաննես Հովհաննիսյանի կինը՝ Լիլյա Հովհաննիսյանը կարծում է, որ Մարտի 1-ի գործը դեռ ամբողջովին չի բացահայտվել, բայց հույս ունի, որ կբացահայտվի: «Բոլորն՝ ով խառնվել է այս գործին, ով աթոռ է պահանջել, ում ձեռքը գնացել է, որ սպանի մարդկանց պիտի կալանավորվեն»:  11 տարի է անցել,  բայց 10 զոհերի սպանության հոդվածով որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Տիկին Լիլյան դեռ սպասում է: «Պետք է մի քիչ համբերենք, ինձ թվում է կբացահայտվի, այն թիվը չի, որ ինչ-որ մեկին դեմ կտան,  կասեն ՝ սա է ու անհայտ կլինի»: Մարտի 1-ի համար մեղադրում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլև Սերժ Սարգսյանին: «Սարգսյանին նրանով կմեղադրեմ, որ 10 տարվա մեջ ոչինչ չարեց: Մահացածներից ոչ մեկն էլ հանցագործ չէին, իդեալական տղաներ էին: Իմ ամուսինը Ղարաբաղի կռված ազատամարտիկ էր, ո՞նց կարող է պատահեր, որ հանցագործ լիներ, որ պիտակավորել էին որպես հանցագործ»:  Տիկին Լիլյային մտահոգում է նաև սերունդներին պատմող դասագրքերում շարադրվածները: Նա ընդգծեց, որ Մարտի 1-ը խեղաթյուրված է նեկայացվում: «Թող պատմության գրքերը վերանայեն, թեմաները փոխեն,  երեխաները պետք է ճիշտը իմանան»: