Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արազ Օզբիլիսի թիմը մտավ գավաթի եզրափակիչ (տեսանյութ)

Սպորտ
a1ozbilis-103

Հոլանդիայ «Վիլլեմ II» թիմը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը, այդ երկրի գավաթը վիճարկելու ռեալ իրավունք է ստացել:  Կիսաեզրափակիչ փուլի խաղում Թիլբուրգը ներկայացնող ակումբը սեփական դաշտում ընդունեց «ԱԶ Ալկմարին» եւ հաղթեց 11մ հարվածներով: Հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 1:1, իսկ ահա հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ գտնվեցին «Վիլլեմ II»-ի ֆուտբոլիստները՝ 2:1: Արազ Օզբիլիսը խաղը սկսեց իր թիմի մեկնարկային կազմում, սակայն ընդմիջմանը փոխարինվեց: Կիսաեզրափակիչ մյուս խաղում «Այաքսը» իր հարկի տակ 3:0 հաշվով հաղթել էր «Ֆեյենոորդին»: Այդպիսով, եզրափակիչում «Վիլլեմ II»-ը կհանդիպի մեր ֆուտբոլիստի նախկին թիմի՝ «Այաքսի» հետ: