Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնական. «Արցախ» ՖԱ-ն երեք նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել

Սպորտ
sport-artsakh-1

Երևանի «Արցախ» ՖԱ–ն պայմանագիր է կնքել միանգամից երեք ֆուտբոլիստների հետ։ Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: Նրանք են, 29-ամյա հենակետակին կիսապաշտպան Դմիտրի Կլիմակովը, որը մինչ այդ հանդես է եկել ուկրաինական «Մետալիստ 1925» ակումբում, Երեւանի «Արարատի» նախկին պաշտպան, 23–ամյա Ալան Տատաեւը եւ 31–ամյա փորձառու դարպասապահ Ալեքսեյ Սոլոսինը, որը նախկինում հանդես է եկել ռուսական Պրեմիեր լիգայի «Անժի», «Ուրալ», «Տոմ» եւ «Սիբիր» ակումբներում: