A
A
Հայաստանը նոր գրոսմայստեր կունենա
Մոսկվայում կայացած շախմատի Աէրոֆլոտ Օփեն մրցաշարում Հայաստանը ներկայացնող պատանի շախմատիստ Շանթ Սարգսյանը 3-րդ անգամ լրացրել է գրոսմայստերի նորմա: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մոտակա ամիսներին ՖԻԴԵ-ն Շանթ Սարգսյանին կշնորհի գրոսմայստերի տիտղոս: Հիշեցնենք, որ Շանթ Սարգսյանը Աէրոֆլոտ Օփենի մրցաշարում 4,5 միավորով զբաղեցրել էր 49-րդ տեղը: