Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Մարտիրոսյանը 2-րդն է Աէրոֆլոտ Օփենում

Սպորտ
a1chess-aeroflot-27.02.

Հայաստանի 18-ամյա շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը մրցանակային 2-րդ տեղը գրավեց Մոսկվայում ավարտված շախմատի Աէրոֆլոտ Օփեն խոշոր մրցաշարում: Ա մրցաշարում այսօր կայացած վերջին՝ 9-րդ տուրում, նա սեւերով հաղթեց իր հայրենակից Տիգրան Լ. Պետրոսյանին եւ վաստակեց 7 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ էստոնացի գրոսմայստեր Կայդո Կուլաոցը: Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող ճանաչվեց վերջինը: Հայկ Մարտիրոսյանը կստանա 10 հազար եվրո պարգեւավճար: Մեր մյուս շախմատիստներից Արամ Հակոբյանը զբաղեցրեց 14-րդ, Տիգրան Լ.Պետրոսյանը՝ 21-րդ, Մանուէլ Պետրոսյանը՝ 27-րդ, Շանթ Սարգսյանը՝ 49-րդ տեղը: Բ մրցաշարում մեր շախմատիստներից հաջող հանդես եկավ միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, որը 6,5 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը: Էլինա Դանիելյանը վաստակելով 6 միավոր, մրցաշարն ավարտեց 15-րդ հորիզոնականում, իսկ Ռաֆայել Վահանյանը 5,5-ով գրավեց 25-րդ տեղը: