Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ գործերի հավատարմատարին

Պաշտոնական
mher-3

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ներկայացրել է կառավարության գերակայություններն ու երկրի տնտեսական զարգացման ուղղությամբ նախատեսված քայլերը:  Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը շնորհավորել է Մհեր Գրիգորյանին փոխվարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել երկկողմ համագործակցության հետագա զարգացման շուրջ:

Անի Բաբայան Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական