Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծում

Պաշտոնական
ditarkum1

Փետրվարի 27-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի եւ Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Բարդա ճանապարհահատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) եւ Օգնեն Յովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա), ինչպես նաեւ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):