Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դ. Տոնոյանը Միջազգային ճգնաժամային խմբի ծրագրերի ղեկավարին ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը

Պաշտոնական
B81I9820

Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Միջազգային ճգնաժամային խումբ» անդրազգային հասարակական կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Օլգա Օլիկերին: ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում տիրող իրավիճակը:               Հանդիպմանը քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները:  Դավիթ Տոնոյանը կարևորել է Միջազգային ճգնաժամային խմբի կողմից ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հրապարակվող անկողմնակալ փորձագիտական վերլուծությունները, որոնք նպաստում են միջազգային հանրության կողմից հակամարտության էության և ընթացիկ գործընթացների վերաբերյալ օբյեկտիվ ընկալումների ձևավորմանը: ՀՀ ՊՆ