Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում կրակոցներ են հնչել. 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Հասարակություն
52961232_1304589889682395_8696652954368737280_n.thumb-770x510

Shamshyan.com-ի տեղեկություններով` քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Հրազենային վնասվածքով երկու քաղաքացի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ևս մեկը` «Արմենիա» բժշկական կենտրոն:   Աղբյուրի փոխանցմամբ` ոստիկաններն ու քննիչները Բագրատունյաց փողոցի ավտոլվացման կետերից մեկում հայտնաբերել են Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր, ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել է բեյսբոլի բիտա, արնանման հետքեր և արյունոտ բաճկոն: Իսկ Արցախի փողոցում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Toyota մակնիշի 50 ZZ 004 համարանիշի սպիտակ գույնի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում է վիրավորների ինքնությունը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կայքը գրում է, որ, ըստ տեղեկությունների, վիրավորներից մեկը ԱԺ պատգամավորներից մեկի եղբոր որդին է: