Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արփինե Հովհաննիսյանը բացում է փակագծերը

Հասարակություն

ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացում եմ փակագծերը … Հարգելի գործընկերներ, Խոստմանս համապատասխան՝ ներկայացնում եմ իմ հետագա հասարակական գործունեության մանրամասները։ Գործընկերոջս՝ տաղանդավոր իրավաբան, ի.գ.թ. փաստաբան Վահագն Գրիգորյանի հետ հիմնադրել ենք «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը, որի հիմնական նպատակն է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական ինստիտուտների եւ իրավունքի գերակայության ամրապնդումը։ Այս նպատակին հասնելու համար կան տարբեր ուղիներ, սակայն մենք ընտրել ենք ամենաառանցքայինները՝ կրթությունը եւ վերահսկողությունը։ Հենց այս տրամաբանությամբ էլ կառուցված է մեր լոգոն՝ դիտարկելով կրթությունը եւ վերահսկողությունը որպես միմյանցից բխող ու փոխլրացնող տարրեր, քանի որ կրթությունն է այն ամուր հենասյունը, որը թույլ է տալիս բարձրացնել ճիշտ հարցեր, տալ օբյեկտիվ, անաչառ գնահատականներ կատարվող իրադարձություններին։ Մեր գործունեության ուղղությունները բազմաթիվ են, մենք լինելու ենք ամենատարբեր ոլորտներում, վերահսկելու ենք պետական յուրաքանչյուր մարմնի, յուրաքանչյուր պաշտոնյայի այն գործունեությունը, որը կարող է վտանգել մարդու իրավունքները, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայությունը։ Հ.Գ. 1 Ներկայում արդեն աշխատում ենք մեր առաջին զեկույցի վրա, որը մարտի սկզբին հասանելի կլինի, եւ կարող եմ վստահեցնել, որ իր բովանդակությամբ եւ քննարկման դրված հարցերի ու լուծումների համապարփակությամբ եզակի է։ Հ.Գ. 2 Բոլոր նրանք, ( իրավաբաններ եւ ոչ միայն) ովքեր ցանկանում են համագործակցել մեզ հետ, հետաքրքրված են մեր կողմից ծավալվող աշխատանքներով եւ ցանկանում են տարբեր ձեւաչափերով ներգրավվել կազմակերպության աշխատանքներին կարող են իրենց կենսագրությունները ուղարկել մեր էլեկտրոնային փոստի հասցեով՝ [email protected] Մեր կազմակերպության հասցեն է ՀՀ, ք. Երեւան, Չարենցի 1/բ, 0025, Հեռախոսահամարը՝ 099 066 076, Մեր բանկային հաշվեհամարն է 19300 965043604 Կոնվերս բանկ (նրանց համար, ովքեր կցանկանան աջակցություն ցուցաբերել մեր կազմակերպությանը)։ Կից՝ մեր կանոնադրությունը՝ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվել են կամ հետաքրքրված են կանոնադրությամբ։ (https://drive.google.com/…/1nB9OKaYLzye82tXO8Vobe2sUP…/view…) Հ. Գ.3 Այս էջը այսուհետ կներկայացնի կազմակերպության գործունեությանն առնչվող տեղեկատվությունը»: