Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդը իր ցանկությամբ նվիրատվություն է իրականացնում. Զեյնալյանը Ա. Սարգսյանի «18,5 միլիոն դոլարի» մասին

Հասարակություն
888888888888888888

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդարադառանալով «Սասնա ծռեր» խնբի անդամների համաներմանը՝ ասաց, որ համաներման ակտը հավասարակշռվել է և հավասարկշռվել է նաև տուժողների իրավունքներով՝ տուժողների իրավունքները խախտումը բացառելու համար։ Նախարարը նշեց, որ երբ այցելի ՔՀԿ, կայցելի բոլոր կալանավորներին՝ անկախ նրանից, թե հացադուլ հայտարարել են, թե՝ ոչ և անկախ նրանից, թե ինչ են ուզում կորզել արդարադատության նախարարից կամ պետպաշտոնյայից հացադուլը հայտարարելու դիմաց։ Այն հարցին, թե քանի առարկություն պետք է լինի տուժողների կողմից, «Սասնա ծռեր»-ի նկատմամբ համաներում չկիրառելու համար, Զեյնալյանը պատասխանեց. «Մեկն էլ բավական է»։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի՝ 18,5 միլիոն դոլար պետությանը փոխանցելու հետ կապված Զեյնալյանն ասաց. «Մարդը իր ցանկությամբ նվիրատվություն է իրականացնում։ Արդարադատության հետ սա որևէ առնչություն չունի»։ Արդարադատության նախարարը նշեց, որ որևէ միջամտություն չեն արել, որպեսզի նախկին իշխանությունների օրոք Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված Հայաստանի գործերը մտադրված պարտվեն՝ նախորդ իշխանություններին բացասական լույսի ներքո ներկայացնելու համար։