Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի հարցի լուծումը տեսնում ենք ՀՀ-ին միացումով. Գեւորգ Գուլումյան (տեսանյութ)

Հասարակություն
chaxalyan

Հայկական արժեքների պահպանության «Կամք» հասարակական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ, Հայ ազգային գվարդիայի անդամ Դավիթ Պարյանը կոչ է անում մասնակցել փետրվարի 26-ին ժամը 18։00-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին՝ այն դիտարկելով լրացուցիչ աջակցություն Նիկոլ Փաշինյանին և իշխանություններին՝ Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացում ազգային ու պետական շահերի վստահ առաջմղման համար։ «Կամք»-ի համակարգող խորհրդի մեկ այլ անդամ, քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը ասում է, որ Արցախյան հիմնահարցում, եթե բանակցային գործընթացները սկսեն ոչ հայանպաստ զարգացում ունենալ, միանշանակ հարյուրհազարավոր հայեր աշխարհի տարբեր անկյուններից դուրս են գալու փողոց ի պաշտպանություն  Արցախի։  «Չի նշանակում, որ եթե մտավախություն չունենք, պետք է քնած նստենք, քնած մնանք տեղներս, ոչ մի քայլ չձեռնարկենք։ Հանրահավաքի կոչը եղել է, մենք էլ միանում ենք, մասնակցում ենք։ Վստահ ենք, որ հանրահավաքը կունենա շարունակական բնույթ»,- ընգծում է նա։ Չախալյանը շեշտում է, որ քանի դեռ Արցախյան հիմնահարցի կարգավորումը, արցախահայության խնդիրները իրենց վերջնական լուծումը չեն գտել՝ կայանալիք հանրահավաքները շարունակելու են, իսկ ամենամեծ սպառալիքը, որ նախաձեռնությունը տեսնում է՝ ազգամիջյան պառակտումն է, որը որոշ ուժեր փորձում են անել։ «Մենք Արցախի հարցի լուծումը տեսնում ենք ՀՀ-ին միացումով»,- համոզված է քաղաքական գործիչը։ Խորհրդի մեկ այլ անդամ Գեւորգ Գուլումյանը նշեց, որ վստահում են պետական իշխանությանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն հասարակական որոշ անհավասարակշիռ կառույցներ խաղության վերաբերյալ ինչ-որ տարօրինակ բանաձևեր են առաջարկում, ինչ-որ թեզեր են առաջ քաշում, որոնք, ինչպես պատմական փորձն է ցույց տվել, մահ, պետականության կորուստ են բերում։ «Մենք ամուր կանգնած են մեր հողի վրա։ Եվ յուրաքանչյուր վայրկյան պատրաստ ենք լինել Արցախում ապրող մեր հայրենակիցների կողքին»։ «Կամք» նախաձեռնությունը դեմ է ցանկացած ոտնձգության, որն ուղղված կլինի Հայ առաքելական եկեղեցու, քրիստոնեության դեմ, հայոց ազգային բանակի դեմ, հայ ավանդական ընտանիքի, արժեքների, հայկական կրթության, հայոց դպրոցի դեմ։