Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Գրիգորյանը մեր մարտական ընկերն է. ազատամարտիկ (տեսանյութ)

Հասարակություն
romik

Զրույց Երկրապահ կամավորականների միության Երևանի քաղաքային խորհրդի նախագահ, ազատամարտիկ Ռոմիկ Մխիթարյանի հետ ԵԿՄ Երևանի քաղխորհրդի նախագահ Ռոմիկ Մխիթարյանը նշեց, որ օրեր առաջ տեղի ունեցած վարչության ընդլայնված նիստում ժողովը միաձայն է որոշել հանդես գալ վարչության նախագահի միասնական թեկնածուով՝ ի դեմս Սասուն Միքայելյանի։ «Մեր մարտական ընկերը, փայլուն մարտական ուղի անցած, մեր բոլորի կողմից սիրված, մեր լավ, հին հրամանատարը»,- ասում է Սասուն Միքայելյանի մասին Մխիթարյանը։     Այն հարցին, թե էլ ում անունն էր շրջանառվում որպես ԵԿՄ վարչության նախագահի թեկնածու, ԵԿՄ քաղխորհրդի նախագահը նշեց Արայիկ Խուդավերդյանի (Կոռնիձորի Արո) անունը։ «Նախ սկսենք նրանից, որ նա ԵԿՄ անդամ չէ։ Շատ վաղուց հրաժարվել է Երկրապահի անդամակցությունից և փաստացի նա չի էլ կարող առաջադրվել որպես թեկնածու»։ Գեներալ Մանվել Գրիգորյանի կապակցությամբ ԵԿՄ դիրքորոշումը, ըստ Ռոմիկ Մխիթարյանի, դեռևս հետևյալն է. «Միակ մեր դիրքորոշումն այն է, որ Մանվել Գրիգորյանը մեր մարտական ընկերն է։ Մանվել Գրիգորյանը բավականին աշխատանք է կատարել ԵԿՄ վարչության նախագահ եղած տարիներին։ Բավականին աշխատանք է կատարել թե՛ եռասերունդ երկրապահի հարցերում (պատանի, երիտասարդ և տարեց ազատամարտիկների), թե՛ Ապրիլյան պատերազմին համախմբել է ազատամարտիկներին՝ մի քանի ժամում հավաքելով մի քանի հազարի և առաջին գիծ տանելով»։ Իշխանություններ-ԵԿՄ փոխհարաբերությունների տարբերությունների և ընդհանրությունների ժամանակաշրջանն ազատամարտիկը բաժանեց 1999 թ. «Հոկտեմբերի 27»-ի սպանություններից առաջ և հետո. «Վազգեն Սարգսյանից օրոք և Վազգեն Սարգսյանից հետո»։   Մանրամասները տեսանյութում.