Հանքերի մեծ մասը կառավարվում է մեկ կետից. վարչապետը դիմում է իրավապահներին (տեսանյութ)
Նիկոլ Փաժինյանը կառավարության այսօրվա նիստում խոսել է Հայաստանի հանքերի մասին, հիշեցնելով, որ մի քանի ամիս առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրեն ուսումնասիրություն է ուղարկել, որտեղ ասվել է՝ Հայաստանի հանքերի մեծամասնությունում որպես սեփականատեր գրանցված են օֆշորային ընկերություններ։ Վարչապետը նշել է, որ այդ գրությունը հասցեագրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը։ «Այդ գրությունն ինչո՞ւ չենք տալիս իրավապահ մարմիններին, որ ուսումնասիրեն», – ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հանձնարարելով գրությունը վերահասցեագրել ՀՀ գլխավոր դատախազությանը։ «Որովհետև տպավորություն է, որ Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից ու դա ինքնին տարօրինակ փաստ է։ Կարծում եմ՝ արժե, որ իրավապահ մարմինները զբաղվեն դրանով», – ասաց Նիկոլ Փաշինյանը։
_0DZYRlL1KU