Նույնիսկ նյութական կարիքի մեջ չվաճառեց «Հայսմավուրք»-ը
1706 թ.-ի «Հայսմավուրք» ծիսամատյանը պահ կտրվի Մատենդարանում։ Այն բանաստեղծ, արձակագիր, լրագրող Կարեն Առաքելյանի՝ Սեմ Գորյանի հարստությունն է, ով, ցավոք, չհասցրեց անձամբ հանձնել Մատենադարաին։ Մատյանը Մատենադարանին կհանձնվի փետրվարի 23-ին՝ նրա կտակին համաձայն։ «Հայսմավուրք» ծիսամատյանը, ձեռքից ձեռք անցնելով, Սեմ Գորյանին «հանդիպել » է 1988թ. աղետալի երկրաշարժից հետո՝ Հայաստանը լքող մի անձնավորության ձեռքին։ Գրողը հասկանում էր, որ եթե գիրքը չպահպանվի Հայաստանում, այն գուցե անդառնալի կորչի հայության համար։ Աներևակայելի ջանքերով միջոցներ է հավաքում, որպեսզի ձեռք բերի այս հնատիպ գիրքը։ Կյանքի վերջին տարիներին, լինելով անառողջ ու խիստ նյութական կարիքի մեջ, բազմաթիվ առաջարկություններ է ստացել վաճառել գիրքը, բայց անկոտրում էր նրա կամքը, որովհետև գիտակցում էր, որ «Հայսմավուրք»-ը պետք է պատկանի Հայաստանին։ 2019թ. փետրվարի 20-ին Սեմ Գորյանը կդառնար 70 տարեկան։ Նա մահացել է նախորդ տարի աշնանը։