Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թումանյանը մեծ ու պստիկ չի ճանաչում (տեսանյութ)

Հասարակություն
Region-Capture-37

Գրականագետ Նինա Հայրապետյանի համար Թումանյանն ավելին է, քան բանաստեղծ։ «Մեր հայ Շեքսպիրն է, - ասում է տիկին Նինան- բայց բանաստեղծություններ կան, որ ինձ համար ավելի հանճարեղ են, քան Շեքսպիրի դրամաները»: Լոռեցի ազատամարտիկ Ավթանդիլ Առաքելյանը  Եղեգնուտ գյուղից է եկել ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու: «Թումանյանը մեծ ու պստիկ չի ճանաչում, տարիք ու սեռ չի ճանաչում: Թումանյանը՝ մեր հանճարն է,- ասում է նա, երգում և արտասանում Թումանյանին ձոնված իր տողերը. Հոգով սրտով քեզ սիրեցի, Դու տաղանդն ես Հայոց ազգի Հազիվ մեկը, որ քեզ հասնի Քեզ կարդալով չենք հագենա Խոսքդ՝ սրտի խորքից կգա Թումանյանն ես, մեր հանճարն ես Երանի քեզ այնքան լավն ես Մեր սրտերից անբաժան ես....