Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշակերտները բեմադրեցին Բարեկենդանը (տեսանյութ)

Հասարակություն
Tumanyan

Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան  թիվ 19 դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները այսօր նշում էին   մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150 ամյակը։ Նրանք իրենց իսկ պատրաստած տիկնիկներով Երևանի պատմության թանգարանում բեմադրեցին «Բարեկենդան» հեքիաթը։ Այս գործում նրանց օգնել է «Խատուտիկ» ՀԿ-ի նախագահ Շուշան Գյուլխասյանը։  «Խատուտիկ» հասարակական կազմակերպությունը 2005 թվականից մարզերում և սահմանամերձ գյուղերում պատանեկան և երիտասարդական կրթական տարբեր ծրագրեր է իրականացնում։ Այստեղ երեխաները ստանում են գիտելիքներ՝  բնապահպանության, մարդու իրավունքների, հանդուրժողականության և կյանքի այլ ոլորտների մասին։ Երևանի պատմության թանգարանի Նոր պատմության բաժնի վարիչ Հարությունյան Սուսաննան նշում է, որ Թումանյանի ծննդյան օրը տոն է ամբողջ հայ ժողովրդի համար և իրենք էլ օրվա կապակցությամբ թանգարանի աշխատակիցներով ֆլեշմոբ են արել, յուրաքանչյուրն արտասանելով Թումանյանի ստեղծագործություններից  սիրելի հատվածը։ Ֆլեշմոբը սիրվել և գնահատվել է հանրության կողմից, դա է վկայում  համացանցում լայքերի քանակը։ Միջոցառման ավարտին երեխաները միմյանց նվիրեցին գրքեր և արտասանեցին Թումանյանի հեքիաթներից և պոեմներից տարբեր հատվածներ։