Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայմանավորվածությունը մենք չենք խախտել. «Ղեկը աջ» նախաձեռնություն (տեսանյութ)

Հասարակություն
xek-aj

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հավաքվել են կառավարության դիմաց և վարչապետի հետ  հանդիպում են պահանջում:  Նախաձեռնության ադնամներից Վաչագան Մինասյանը հիշեցրեց, որ 2018 թվականի նոյեմբերի 28-ին Բագրատաշենի անցակետի մոտ հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և պայմանավորվել, որ իրենց ներկրած մեքենաների խմբաքանակի հետ կապված խնդիրը պետք է լուծվի:  Պայմանավորվածության համաձայն՝ մինչև դեկտեմբերի 31-ը գնված 800 մեքենայի ներկրումը պետք է իրականացվեր: Ավտոներկրողների փախանցմամբ՝ իրենք իրենց մասով պայմանավորվածությունը պահել են, և մեքենաների թվաքանակը ըստ վին կոդերի ներկայացրել են, սակայն ներմուծումը տեղի չի ունեցել: