Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին

Պաշտոնական Հասարակություն
tumanyan-1

2019 թվականի փետրվարի 18-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը» թեմային: 1100 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկը տպագրված է Կանադայի “Lowe Martin Group” տպագրատանը՝ 20 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը: Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող, բանաստեղծ, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը` իր ստեղծագործությունների և ձեռագրերի խորապատկերին: Նամականիշի վրա նաև տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում: Գեղաթերթիկի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արտակ Ապիտոնյանը, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: [caption id="attachment_1662000" align="aligncenter" width="700"] Cancellation of a postage stamp dedicated to the 'Famous Armenians: 150th anniversary of Hovhannes Tumanyan's birthday' took place at the Hovhannes Tumanyan Museum[/caption] [caption id="attachment_1662001" align="aligncenter" width="700"] Cancellation of a postage stamp dedicated to the 'Famous Armenians: 150th anniversary of Hovhannes Tumanyan's birthday' took place at the Hovhannes Tumanyan Museum[/caption] Թողարկման օրը` 18 փետրվարի 2019թ. Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան Տպարանը` Lowe Martin Group, Կանադա Նամականիշի չափսերը` 40,0 x 40,0 մմ Գեղաթերթիկի չափսերը` 60,0 x 60,0 մմ Տպաքանակը՝ 20 000 հ.   «Հայփոստ» ՓԲԸ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ