Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանում հետախուզվողը հայտնաբերվեց Արթիկում

Պաշտոնական
1-02

Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 17.30-ին, բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Նազարեթ Գ․-ն, որը 2018 թ․ դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր Ռուսաստանի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասի՝ սպանության կամ մարմնական ծանր վնասվածք պատճառելու սպառնալիքի մեղադրանքով: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: