A
A
Ալավերդցիները գիշերը փակ կպահեն ճանապարհը (տեսանյութ)
Այսօր առավոտից Էյ Սի փի ընկերության աշխատակիցները կրկին հավաքվել են ու սպասել կառավարության ներկայացուցչի և «Վալեքս» խմբի նախագահի խոստացված հանդիպմանը։ Բանվորների հետ սակայն հանդիպման է եկել Լոռու մարզպետը և առաջարկել զրուցել դահլիճում։ Մարզի ղեկավարը ներկաներին տեղեկացրել է, որ խոսել է փոխվարչապետների ՎՏԲ բանկի արտասահմանցի ներկայացուցիչների հետ։ Ասել են, որ Թեղուտի լեռնահանքային համալիրի և Էյ սի փի պղնձագործարանի խնդրի լուծումը դիտարկում են միաժամանակ։ Մինչ այժմ ընթացող բանակցություններն եղել են անարդյունավետ։ Հիմա նոր կառավարիչ են ընտրում, նոր բանակցություններ են ընթանում։ Մանրամասն՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում