Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱԾ-ն կանխել է «Արմավիր» ՔԿՀ մեծ քանակությամբ արգելված իրեր ներկրելու փորձը (տեսանյութ)

Պաշտոնական
aac

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում կանխվել է «Արմավիր» ՔԿՀ մեծ քանակությամբ արգելված իրեր ներկրելու փորձ: Մասնավորապես, 2019թ. փետրվարի 12-ին ՀՀ քաղաքացու կողմից  «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Վ.Մ-ի անվամբ, որպես հանձնուք ներկայացված սառնարանի  հետնամասում, հատուկ պատրաստված թաքստոցի զննության արդյունքում հայտնաբերվել է 39 հատ բջջային հեռախոս, հեռախոսի տասնյակ լիցքավորիչներ, մարտկոցներ, ականջակալներ: Կանխարգելիչ միջոցառումներն իրականացվել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աջակցությամբ: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, պարզվում է  առնչություն ունեցող անձանց շրջանակը: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։   ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն