Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջում են հրապարակել պարգևավճարների ամբողջական ցուցակը (տեսանյութ)

Հասարակություն
88888888888888888888888888

«Հանուն սոցիալական արդության» կուսակցության նախաձեռնությամբ բողոքի ակցիա է տեղի ունենում Ազգային ժողովի բակում՝ շենքի դիմաց։

Ցուցարարները խորհրդարանից պահանջում են թափանցիկացնել մեծ աղմուկ հանած պարգևավճարների հարցը՝ հրապարակել 2018 թվականին պետական պաշտոնյաների, աշխատակիցների պարգևավճարների ցուցակը՝ ամբողջությամբ։

Ցուցարարները պատրաստվում են դիմում-պահանջագիր ներկայացնել Ազգային ժողովի դիմումների բաժնում։ Դիմումը հասցեագրված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

«Հանուն սոցիալական արդարության» նախագահ Արման Ղուկասյանի կարծիքով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխությունը չի հասել տրամաբանական ավարտին։

Ղուկասյանն ընդգծեց այն հանգամանքը, որ Հայաստանում դեռևս աղքատության ցուցանիշը 30 տոկոսով պահպանվում է, ուստի և բարձր պարգևավճարների հարցը պետք է վերանայել և պարգևավճարների դրամական թիվն ու ստացողների ցուցակը պետք է ամբողջովին հրապարակային լինի։

Ակցիայի ավարտին Արման Ղուկասյանը դիմում-նամակին կցեց ակցիայի մասնակիցների կողմից արված ստորագրություններով թուղթը և գցեց նամակների համար նախատեսված արկղի մեջ։