Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» կազմում մեկնել է Բելառուս

Սպորտ

Լոնդոնի «Արսենալը» հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք այսօր մեկնել են Բելառուսի Բորիսով քաղաք, որտեղ վաղը թիմը անցկացնելու է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի ԲԱՏԷ-ի հետ առաջին հանդիպումը:   Գլխավոր մարզիչ Ունաի Էմերին այդ խաղին հայտավորել է 18 ֆուտբոլիստ, այդ թվում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Առաջատար խաղացողներից բացակայում են Արոն Ռեմսին ու Մեսութ Օզիլը: Առաջինը վերջերս պայմանագիր է ստորագրել իտալական «Յուվենթուսի» հետ եւ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից, իսկ երկրորդը վերջին ժամանակներում չի մտնում իսպանացի մարզչի պլանների մեջ:   ԲԱՏԷ - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-ին, Բորիսովի «ԲԱՏԷ Արենա» մարզադաշտում, Երեւանի ժամանակով ժամը 21:55-ին: