Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Պաշտոնական
download1

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 13-ի ցերեկը, 14-ին, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 15-ի և 16-ի ցերեկը նույնքան կնվազի: Երևան քաղաքում՝  Փետրվարի 13-ի ցերեկը, 14-ին, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-16-ը սպասվում են տեղումներ, 15-ի և 16-ի գիշերը քաղաքի բարձրադիր վայրերում` ձյան տեսքով:   Երևան քաղաքի փետրվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`            18.70C (1979 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան`               -22.50C (1972 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան`            -1.60C   ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում: