Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է պահանջել իր խորհրդականից (տեսանյութ)

Պաշտոնական
70d56ec5cbd4f596970c308b844123cc

ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:   «Այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից:  Վարչապետի դիրքորոշումն այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաներն իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում: Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»,- նշել է Վլադիմիր Կարապետյանը:

 
Նշենք, որ ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը իր էջում կոշտ ձևակերպումներով հարցադրումներ է ուղղել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։