A
A
Խիմես Մելենդես. Ցանկանում եմ Հայաստանում ներդնել ֆուտբոլի իսպանական մոդելը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորանշանակ տեխնիկական տնօրեն Խիմես Մելենդեսը այսօր հանդիեպեց լրագրողներին: Նա նախ պարզաբանեց, թե ինչու է ընդունել ՀՖՖ հրավերը եւ ինչ նպատակներ ունի. «18 տարի ես աշխատում էի Իսպանիայի ֆուտբոլի հավաքականների հետ եւ կարող էի շարունակել այն, սակայն կարիերայիս վերջում ցանկանում էի մարտահրավեր ստանալ մի երկրից, որտեղ սիրում են ֆուտբոլը եւ ձգտում են զարգացնել այն: Հենց այդ պատճառով էլ եկել եմ Հայաստան: Պատրաստվում եմ Հայաստանում կյանքի կոչել այն նախագիծը, որը իրագործել եմ Իսպանիայում»: Իսպանացի մասնագետը համառոտ ներկայացրեց իր նախագծի հիմնական դրույթները: Դրանք են.
- Կրթել եւ պատրաստել լավ մարզիչներ
- Բոլոր հավաքականների համար ներմուծել միեւնույն խաղային մոդելը
- Փոխել մրցումների կարգը
- Կրթել այն մարդկանց, որոնք կշարունակեն աշխատանքը իմ Հայաստանից հեռանալուց հետո
- Ենթակառուցվածքների կատարելագործում