Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անտոնիո Ֆլորեսը՝ Հայաստանի ֆուտբոլի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ

Սպորտ
sport-melendes

Հայաստանի ֆուտբոլի Մ21 հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի մասնագետ Անտոնիո Ֆլորեսը: Այդ մասին այսօր հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մելիքբեկյանը: Միաժամանակ, ՀՖՖ-ն պայմանագիր է կնքել իսպանացի մեկ այլ մասնագետի՝ Ռուբեն Էսկանոյի հետ, որը համակարգելու է մինչեւ 17 տարեկանների տարբեր հավաքականների աշխատանքները: Նրանք, ինչպես նաեւ Հայաստանի հավաքականի ֆիզիկական պատրաստության մարզիչ Խավիեր Միլյանոն Հայաստանի հավաքականների գլխավոր տնօրեն Խիմես Մելենդեսի գլխավորությամբ մշտապես կգտնվեն Հայաստանում եւ կաշխատեն Ավանի ֆուտբոլի Ակադեմիայում: