Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի կենդանաբանական այգու վերաբերյալ նոր որոշումն ընդունվեց

Հասարակություն
avagani1

Երևանի ավագանու նիստին «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը քննարկման դրվեց: «Այգու կառավարումն ավելի արդյունավետ և թափանցիկ իրականացնելու նպատակով ստեղծվում է կոլեգիալ կառավարման մարմին, խորհուրդ»,- ընգծում է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար  Գոշ Սարգսյանը: Սարգսյանի փոխանցմամբ խորհուրդը բաղկացած է լինելու 11 անդամից, որից երկուսը լինելու են կենդանաբանական այգու աշխատակիցներ։ Խորհրդի մյուս ինը անդամին ընտրելու համար լինելու է բաց հայտարարություն և կազմը հաստատելու է Երևանի քաղաքապետը: Իր ելույթի ընթացքում «Իմ քայլը»  խմբակցությունից Արման Անտոնյանն առաջարկեց  խորհրդի կազմում ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի, Բնության համաշխարհային հիմնադրամի մասնագետների ներգրավել: Անտոնյանն առաջարկեց  նաև կենդանաբանական այգու գործառույթների մեջ ներառել հայկական մուֆլոնի, հայկական գամփռի, վանա կատվի և Հայկական լեռնաշխարհում իրենց ուրույն տեղը գտած այլ կենդանատեսակների պահպանումը, ինչպես նաև բուծումը: 0 դեմ, 54 կողմ, 3 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվեց: