Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանի եւ Թրյուդոյի գուլպաներից կանադացի փորձագետն էլ ունի

Հասարակություն
գուլպա

Հայաստանի եւ Կանադայի  վարչապետների բարեկամությունը խորհրդանշող  հայտնի գուլպաների մասին չէր մոռացել միջազգային փորձագետ, Իրավունքի եւ ժողովրդավարության կենտրոնի գործադիր տնօրեն, կանադացի Թոմբի Մենդելը: Նա այսօր «Տեղեկատվության ազատությունը Հայաստանում. 16 տարվա փորձառություն» խորագրով աշխատաժողովին եկել էր այդ խորհրդանիշը հագած: Մինչ  «Ա1+»-ի հարցին պատասխանելը, Մենդելը հպարտությամբ ցուցադրեց գուլպաները: Գուլպաները, սակայն, պարոն Մենդելը չի գնել ստացած  պարգեւավճարով: Մենդելի խոսքով՝ Կանադայում պետական պաշտոնյաները պարգեւավճարներ չեն ստանում: «Կանադայում պետական գերատեսչություններում բոնուսային համակարգերը կամ պարգեւավճարները շատ սահմանափակ են»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց միջազգային փորձագետ, Իրավունքի եւ ժողովրդավարության կենտրոնի գործադիր տնօրեն Թոմբի Մենդելը: Թոմբի Մենդելը տեղյակ  է Հայաստանում պարգեւավճարների շուրջ ստեղծված աղմուկի մասին: Փորձագետի խոսքով՝ Կանադայում, այնպես ինչպես Հայաստանում է՝ այդ խնդիրը չկա.  «Մեզ մոտ պետական պաշտոնայները սկզբունքորեն չեն ստանում պարգեւատրումներ, այսինքն՝ աշխատավարձը բավարար է, որպես այդպիսին՝ նման խնդիր չկա, մյուս կողմից՝ ունենք բավականին անխոնջ, հստակ կանոններ եկամտային հոսքի մասով,  թափանցիկության մասով պաշտոնյաների, պետք է քիչ, թե շատ բաց լինի դա: Անձամբ ես կողմ չեմ այդ համակարգին, որովհետեւ կարծում եմ, որ որպես պաշտոնյա ստանում ես աշխատավարձ, իսկ բոնուսները կամ պարգեւատրումներն այն տիրույթն են, որտեղ կարող է լինել կոռուպցիա»: