Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրապահում թաքուն փսփսոց չպետք է լինի. Սասուն Միքայելյան

Կարևոր լուրեր Հասարակություն
78bf279b40a48c51b1be13cf680ca06c

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը վստահեցնում է, որ Երկրապահ կամավորական միությունը չի կապվելու ոչ մի քաղաքական ուժի հետ։ «Որովհետև մեր ժողովուրդը արդեն առնչվել է էդ հարցին, չեմ ուզում մարդկանց անուններ տալ։ ԵԿՄ-ն կյանքի գնով ծնված է եղել ժողովրդի ծոցից»։ Ըստ Սասուն Միքայելյանի՝ նախկինում միությունում շատ խնդիրներ են եղել, պետք է ամեն հնարավոր անել, որպեսզի նախկինում արված սխալները չկրկնվեն. «Սա ո՛չ պաշտոն է, ո՛չ տիտղոս, մենք պետք է կարողանանք համախմբված ձևով աշխատել, պետք է բաց լինի ամեն ինչը, Երկրապահում թաքուն փսփսոց չլինի, պետք է հաշվի առնել ամեն մեկի կարծիքը»։