Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գայանե Մելքոմ Մելքոմյանն ընտրվեց ավագանու Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Հասարակություն

Երևանի ավագանու նիստի ընթացքում խմբակցություններն առաջադրեցին  2-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմի թեկնածուներին՝ ըստ  Երևանի ավագանու կանոնակարգի 36-րդ կետի: «Իմ քայլը» խմբակցությունը առաջադրեց Էդուարդ Ավետիսյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ Լյուդմիլա Սարգսյանի, «Լույս» խմբակցությունը՝ Անի Խաչատրյանի թեկնածությունը: Ավագանու գրանցված 50 անդամներից 50 կողմ ձայներով հանձանժողովի կազմը հաստատվեց:  Ավագանու գրանցված 52 անդամներից 52 կողմ ձայներով իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցությունից առաջադրված Գայանե Մելքոմ Մելքոմյանը: Հանձանաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցությունից առաջադրված Հայկ Հովհաննիսյանը՝ 53 կողմ ձայներով: