Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղեկատվության ազատությունը բարեկեցության նախապայման է. փոխնախարար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
qrmoyan

Հայաստանում արդեն 16 տարի է՝ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել տեղեկատվություն ստանալու համար։ Այլ հարց է, թե տեղեկատվություն ստանալու հարցումը բավարարվո՞ւմ է եւ ինչ ժամկետներում է բավարարվում։ «Տեղեկատվության ազատությունը Հայաստանում. 16 տարվա փորձառություն» թեմայով քննարկմանը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը նշեց, որ բոլորը պետք է ձգտեն, որ հանրային նշանակության տեղեկատվությունը հասանելի լինի։ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում տեղեկություններ ստանալու իրավունքը դարձել է սահմանադրական իրավունք։ «Տեղեկատվության իրավունքը կարեւորվում է նրանով, որ տեղեկություններ ստանալու իրավունքով քաղաքացին մասնակցում է հանրային կառավարմանը, տեղեկատվության ազատությունը այն գործիքն է, որով քաղաքացին հնարավորություն ունի պայքարել արդարության համար, կոռուպցիայի դեմ։ Տեղեկատվության ազատությունը նաեւ բարեկեցության նախապայման է»։ [caption id="attachment_1661034" align="aligncenter" width="700"] 'Freedom of Information in Armenia: 16 Years of Experience ' workshop took place at Ani Plaza Hotel[/caption]