Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանում դատական համակարգը ինքնուրույն չի փոխվի դեպի դրականը»

Հասարակություն

«Արմեն Ղազարյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվում է անմարդկային պայմաններում», - ասում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ փաստաբան Հայարփի Սարգսյանը՝ անդրադառնալով խուլիգանության մեղադրանքով դատապարտյալ Արմեն Ղազարյանին։

Փաստաբանը նշում է, որ Ղազարյանը կալանքի տակ է գտնվում և նույնիսկ գրավի դիմաց ազատ արձակվելու միջնորդությունը դատարանը չի ընդունում։

Ըստ նրա՝ իրենց պաշտպանյալն առանց որևէ հիմնավոր ապացույցի կալանավորված է և ըստ էության պատիժ է կրում։

Արմեն Ղազարյանը անմարդկային պայմաններում է կալանքը կրում և այդ պարագայում պետք է գոնե գրավի դիմաց ազատ արձակումը բավարարվի։

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի համոզմամբ, Հայաստանում դատական համակարգը ինքնուրույն  չի փոխվի դեպի դրականը։

 
Նինա Կարապետյանցը անդրադարձավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից Գևորգ Կոստանյանի գնահատականին և  հիշեցրեց Բուդաղյանների, Ավետիսյանների գործը։

Նա սթափվելու կոչ արեց։