Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանն այսօր նշում է 90-ամյակը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
a1azaryan

Այսօր  հայ ականավոր մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի ծննդյան 90-ամյակն է: Լեգենդար մարզիկը 1952-1962թթ  11 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, այդ թվում` 8 անգամ օղակների վարժությունում: 1954 եւ 1958թթ Ազարյանը եղել է օղակների վարժությունների աշխարհի չեմպիոն, իսկ 1956 եւ 1960թթ Օլիմպիական խաղերի չեմպիոն: Մարմնամարզիկը կրում է «օղակների արքա» յուրահատուկ տիտղոսը, քանի որ նրա նշանավոր վարժությունը՝ «Ազարյանի խաչը», ճանաչվել է մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կողմից: Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո Ալբերտ Ազարյանը զբաղվում է մարզչական եւ մանկավարժական գործունեությամբ: Ներկայումս ղեկավարում է իր անվան մարմնամարզության դպրոցը եւ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: 2000թ Հայաստանի սպորտային լրագրողները  Ազարյանին ճանաչել են որպես 20-րդ դարի հայ լավագույն մարզիկ: 2004 եւ 2008թթ նրան է վստահվել Հայաստանի դրոշը կրելու իրավունքը Աթենքի եւ Պեկինի Օլիմպիական խաղերում: Շնորհավորում ենք լեգենդար մարզիկին ծննդյան 90-ամյակի կապակցությամբ եւ մաղթում քաջառողջություն, երկար տարիների կյանք եւ նորանոր հաջողություններ  աշխատանքում: