Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավունքի Հետքերով #1 Բժիշկները խուսափում են օփիոիդային դեղամիջոցների նշանակումից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled-collaՍՍge-1

Հայաստանում տերմինալ փուլում գտնվող անբուժելի հիվանդներից 10-ից 1-ն է ստանում պատշաճ ցավազրկում, այն էլ՝ մահվանից մի քանի օր առաջ, այնինչ՝ ընդունված նորման 90 օրն է։ Հիմնական պատճառն օփիոֆոբիան է․ բժիշկները տարբեր պատճառներով խուսափում են օփիոիդային (թմրամիջոցներ պարունակող) դեղամիջոցների նշանակումից։ Պատճառներից մեկը մասնագիտական պատրաստվածության պակասն է, մյուսը՝ ոստիկանության հետ խնդիրներ ունենալու վախը։ Այս մասին բժիշկներն իրենք են ահազանգում «Իրական աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ թեժ գծին։ 15 տարվա պատմություն ունեցող կազմակերպությունն արդեն 6 տարի զբաղվում է Հայաստանում պալիատիվ բուժօգնության և արդյունավետ ցավազրկման խնդիրներով։ Կյանքն առանց ցավի արշավի շրջանակներում 2017-18 թվականներին արված ուսումնասիրությունները երևան են բերել մի շարք խնդիրներ։ Օրինակ՝ չնայած ոլորտին առնչվող իրավական նոր կարգավորումներին և ընդունված նոր կարգերին՝ որոշ բժիշկներ դեռ շարունակում են աշխատել նախկին կարգով՝ նշելով, որ իրենց համար այդպես աշխատելն ավելի հարմար է։ Մանրամասները՝ տեսանյութում։