Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու ընթացակարգերը ՀՀ օրենքի տառին համապատասխան են․ ՊՆ խոսնակ

Կարևոր լուրեր Պաշտոնական

Արձագանքելով հասարակական որոշ գործիչների «մտահոգություններին», ինչպես նաև մեր միջազգային որոշ գործընկերներին ներկայացնենք հետևյալ իրավական պարզաբանումները։ ՀՀ ՊՆ-ը ներկայացնում է այս պարզաբանումը հաշվի առնելով հումանիտար ականազերծման կենտրոնի ներգրավվածությունը, մարդասիրական առաքելությանը։ ՊՆ-ը հանդիսանում է այդ կենտրոն ՊՈԱԿ-ի լիազոր մարմինը։ ՏԵՂԵԿԱՆՔ

• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ և ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԱՏՈՒԹՅԱՆ կառավարությունների միջև 2001թ. օգոստոսի 27-ին կնքվել է համագործակցության մասին համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր), • Համաձայնագիրը սահմանված կարգով վավերացվել է 2002թ. փետրվարի 4-ին և ուժի մեջ է մտել 14.02.2002թ. • Համաձայնագրի 2-րդ հոդվածի դրույթները սահմանում են, որ Կողմերը փոխադարձ պայմանանորվածության դեպքում կարող են համագործակցել նաև այլ բնագավառներում. • «Միջազգային պայմանագրերի մասին իրավունքի մասին» կոնվենցիայի 31-րդ հոդվածի 3-րդ «Մեկնաբանման ընդհանուր կանոնը» վերտառությամբ հոդվածի 3-րդ մասին համապատսխան՝ «Համատեքստի հետ միաժամանակ հաշվի են առնվում.» ա) պայմանագրի մեկնաբանման կամ դրա դրույթների կիրառման վերաբերյալ մասնակիցների միջև հետագա ցանկացած համաձայնություն, բ) պայմանագրի կիրառման հետագա պրակտիկան, որը սահմանում է դրա մեկնաբանման վերաբերյալ մասնակիցների համաձայնությունը, • Վերը նշվածը ուղղակիորեն ամրագրում է կողմերի իրավասությունը մեկնաբանելու Համաձայնագրի դրությները երկկողմանի ընդունելի տարբերակով, • Համաձայնագրի 4-րդ հոդվածը Կողմերին պարտավորեցնում է «Համաձայնագրի դրույթներն իրագործելիս պետք է ամբողջապես պահպանեն փոխամկաված տեղեկատվության ամբողջական գաղտնիությունը» • «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածն ամրագրում է, որ «Այլ պետությունների գաղտնիքների և Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով»: • «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված 3-րդ մասի «ե» կետի համաձայն «ՀՀ կառավարությունը ձեռնարկում է միջոցներ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համատեղ օգտագործելու և պաշտպանելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման ուղղությամբ» ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ կողմից Սիրիայի Արաբական Հանրապետություն հումանիտար մասնագետներ և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող անձնակազմ ուղարկելու ընթացակարգերը ՀՀ օրենսդրության տառին համապատսխան պահպանվել են։ Համապատսխան իրավական ակտերի մի մասը Պետական և ծառայողկան գաղտնիքի վերաբերյալ ՀՀ օրենսդրության համապատասխան հրապարակման ենթակա չեն։ Ավելին դրանց չարտոնված հրապարակումը ենթադրում է ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն։ Հ.Գ. Ի դեպ նկարում կարող եք տեսնել, որ առաջին խումբը արդեն Հալեպում է։ Ողջ հայ ժողովուրդը հպարտություն է ապրում Սիրիայի ժողովրդին և մեր հայրենակիցներին մեր կողմից իրականացվող մարդասիրական օգնության համար։ Մի քանի հասարակական գործիչներ պետք է հստակ կողմնորոշվեն իրենց կարծիքներում՝ դա զուտ մտահոգություն է, անընկալում, թե ի՞նչ։   Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՀ ՊՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՍՆԱԿ