Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ ռազմական ոստիկանության պետն այցելել է ՌԴ 102-րդ ռազմակայան

Պաշտոնական
222222222222

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը փետրվարի 7-ին այցելել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան: Գնդապետ Ա. Բաղդասարյանը հանդիպել է ՌԴ հարավային ռազմական օկրուգի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Ստեխովի և 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն