Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամի 23-ի խնդիրը լուծվեց. Արթուր Մեսչյանին հանգիստ կթողնեն (տեսանյութ)

Հասարակություն
CIS04VPdXJg

Այսօր Երևանի քաղաքապետարանում ստորագրվեց Արամի 23 հասցեում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան շենքի ամրակայման, վերականգնման և մասնակի բարեկարգման աշխատանքների նախագծման աշխատանքների վերաբերյալ եռակողմ պայմանագիրը՝ «Ի Էմ Սի» ՓԲԸ-ի, որը տարածքի իրացնող կազմակերպությունն է, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա բարեգործական կազմակերպության և իտալական «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա» ընկերության միջև: Ըստ այդմ՝ «Ի Էմ Սի»-ն 14 մլն դրամ է հատկացնում «Լուչիո Սպեկա Ստուդիո»-ին պատի ամրակայման և վերականգնման աշխատանքների համար։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով, քաղաքապետարանը հանդես է գալիս ընդամենը որպես կոորդինատոր և պայմանագրով պատրաստակամություն է ստանձնել իր լիազորությունների շրջանակներում օժանդակել գործընթացին: «Քաղաքապետարանը իրավականորեն որևէ հանձնառություն չունի, բայց ինչպես հայտարարել է քաղաքապետը՝ քաղաքում կատարվող յուրաքանչյուր խնդրի համար քաղաքապետարանը բարոյական պարտավորություն ունի»,- ասաց մամուլի քարտուղարը: Արամի 23-ի հարցը լուծվեց, և գլխավոր ճարտարապետին այս խնդրով այլևս չեն «մեղադրի»: «Կարծում եմ պարոն Մեսչյանի համար սա լավ նորություն է»,- ասաց մամուլի քարտուղարը: Մանրամասները՝ տեսանյութում։