Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կլոր սեղան. նախաձեռնողը ԿԸՀ-ն էր (տեսանյութ)

Պաշտոնական
741

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագրի շրջանակում, փետրվարի առաջին հինգշաբթի օրը նշվող Ընտրությունների համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպել էր կլոր սեղան քննարկում՝ ընտրական գործընթացի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի և ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

2005 թվականից սկսած, Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության նախաձեռնությամբ, յուրաքանչյուր տարվա փետրվարի առաջին հինգշաբթի օրը նշվում է որպես Ընտրությունների համաշխարհային օր: