Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Պաշտոնական
champa-1

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Ապարան, Թալին, Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ քաղաքներում և  Անի, Ախուրյան համայնքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:  Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՀՀ  ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն