Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այսօր, ով նախարար է դառնում, չգիտես ինչպես հայտնվում է գիտության դոկտորների շարքում» (տեսանյութ)

Հասարակություն
samvel-1

«Գիտության կոմիտեում գրանցված  աշխատողների թիվը կազմում է 6200 մարդ, որից 4500ը գիտանականներ են։ 3մլն բնակչություն ունեցող երկրի համար բավականին փոքր թիվ է, բայց սարսափելի չէ»։ ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ավելացրեր, որ այդ 4500-ն այն մարդիկ են որոնք զբաղվում են գիտությամբ և ոչ թե նրանք ովքեր ունեն կոչումներ բայց գիտությամբ չեն զբաղվում։ «Այսօր, ով նախարար է դառնում, չգիտես ինչպես հայտնվում է գիտության դոկտորների շարքում, ես նրանց գիտանականներ չեմ համարում, գիտնականները նրանք են ովքեր ակտիվ աշխատում են գիտությամբ, գիտական հոդվածներ են տպում , ելույթներ ունենում, գիտաժողովների են մասնակցում և այլն» նշեն Սամվել Հարությունյանը։ ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր անդրադարձավ կոմիտեի կողմից իրականացվող առաջիկա 5 ծրագրերին  նշելով, որ  կոմիտեն նախատեսում է իրականացնել գիտական և գիտատեխնիկական գործունեություն Գերմանիայի և Իտալիայի հետ։ «Պետք է ուրախությամբ նշեմ, որ առաջին անգամ իտալիացիների հետ, որպես գերակա ծրագրեր՝ կընտրվեն հատկապես հայագիտական ոլորտի ուսումնասիրությունները, լուրջ ծրագրեր կիրականացվեն Մատենադարանում, հնագիտության, ջրային ռեսուրների օգտագործման  և գյուղատնտեսության ոլորտում»։ Ըստ Սամվել Հարությունյանի՝ մտադրություն կա այս տարի, Ռուսաստանի Դաշնության «Գիտության և տեխնիկայի ոլորտում փոքր ձեռնարկությունների աջակցության հիմնադրամի» հետ անցակացնել ևս մեկ մրցույթ, որը կլինի թվով երրորդը, և կամփոփվեն 2018 թվականին հայտարարված  արդյունքները։ Ինչպես նաև կշարունակվի համագործակցությունը ԱՄՆ-ի, Բելառուսի, Գերմանիայի, Չինաստանի և այլ երկրների գիտական կազմակերպությունների հետ։ «Մոտ ժամանակներս բավական հետաքրքիր ծրագիր ենք իրականացնելու ԱՄՆ-ի հետ, որը կապված է միջուկային անվտանգության հետ։ Ինչպես նաև կշարունակվեն ակտիվ աշխատանքները Եվրոպական Միության  «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում։ Կոմիտեի նախագահը նշեց, որ բազային ծրագրերը միշտ իրականացվել են մրցույթների տեսքով։ Յուրաքանչյուր հետազոտական հիմնարկ ներկայացրել է իր բազային ծրագրերը, որը պաշտպանելուց և քննարկվելուց հետո միայն որոշում է կայացվել ծրագրերը ֆինանսավորման համար։ Նախկինում  այս կամ այն հիմնարկի աշխատանքները գնահատելու համար, կոնկրետ թվային չափորոշիչներ չեն եղել։