Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի շախմատիստները Իրանում առաջատարների թվում չեն

Սպորտ
a1chess-iran-1

Իրանում մեկնարկած շախմատի Ֆաջրի գավաթի 27-րդ խաղարկությունում Հայաստանի պատվիրակներն առայժմ առաջատարներին հետապնդողների թվում են։ Կայացած երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են երեք շախմատիստներ՝ ուկրաինացի Յուրի Կուզուբովը, իրանցիներ Ալիռեզա Ֆիրուզան եւ Մասուդ Մոսադեղպուրը: Նրանց հաջորդում են 18 շախմատիստ, որոնք վաստակել են 2,5-ական միավոր: Վերջիններիս թվում են մեր գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը եւ Գեւորգ Հարությունյանը: Կարեն Հ. Գրիգորյանը 2 միավորով գտնվում է չորրորդ տասնյակում: Այսօր կայանալիք 4-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը սեւերով կմրցի Վրաստանի շախմատիստ Բաչանա Մորչիաշվիլու հետ: Գեւորգ Հարությունյանն ու Կարեն Հ. Գրիգորյանը կհանդիպեն Իրանի ներկայացուցիչների հետ: