A
A
5000 դրամանոցը իրենք են. առեւտրական կինը վիրավորված է (տեսանյութ)
Մենք այն առեւտրականներն ենք, որոնց մասին համացանցում ինչ վիրավորանքներ ասես չեն գրում,- բողոքում է կառավարության շենքի մոտ բողոքող կինը,- 5000 դրամանոցը իրենք են։ Նա իր տան ապրուստը վաստակում է փողոցային առեւտրով։ Քաղաքապետարանն արգելել է փողոցային առեւտուրը՝ առաջարկելով գործունեություն ծավալել շուկաներում։ «Շուկա մտնող կա՞»,- հարց են տալիս առեւտրականները։ Կառավարության շենքի մոտ ոստիկանների ներկայությունը զայրացրեց ակցիա անողներին։ Տեղի ունեցավ փոքրիկ միջադեպ։ Մանրամասները՝ տեսանյութում