Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանի դատը շարունակվում է

Հասարակություն
robert-qocharyan

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, վերսկսվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննության շարունակությունը։ Նշենք, որ նիստը հետաձգվել էր աշխատանքային օրվա ավարտի պատճառով։ Փաստաբան Հայկ Ալումյանի փոխանցմամբ՝ Քոչարյանը հանդես էր եկել ելույթով ու որոշ մանրամասներ էր ներկայացրել ելույթից։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։ Եվ մերժել էր Քոչարյանին՝ գրավի դիմաց որպես այլընտրանքային խափանման միջոցի կիրառման ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։ Դատարանի այս որոշման դեմ փաստաբանական խումբը վերաքննիչ դատարանին բողոք էր ներկայացրել: