A
A
Կաթողիկոսը ճաշկերույթի է մասնակցել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ավստրալիա կատարած հովվապետական այցի շրջանակներում, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի թեմական խորհրդի կողմից տրվեց պաշտոնական ճաշկերույթ ի պատիվ Ամենայն Հայոց Հայրապետի: Ճաշկերույթին ներկա էին հայ համայնքի երեք հարյուրից ավելի անդամներ, բարերարներ, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, թեմի հոգևոր սպասավորներ, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ: