Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմ քայլը» խմբակցությունից ցուցում չի եղել լրագրողներին ներս չթողնելու. Մակունց (տեսանյութ)

Հասարակություն
Lilith-Makunc-e1542890172930

«Հարգելի լրագրողներ, ուզում եմ ներողություն խնդրել երեկ ԱԺ անցակետում տեղի ունեցածի հետ կապված: «ԻՄ ՔԱՅԼԸ» խմբակցությունից որևէ մեկի կողմից ցուցում չի եղել լրագրողներին ներս չթողնելու, ավելին, երբ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից տեղեկացա, որ անցակետում խնդիր է առաջացել, անմիջապես շտապեցինք միասին դեպի Բաղրամյան փողոց, որպեսզի տեղեկատվություն տրամադրենք մամուլին: Միջոցներ կձեռնարկենք, որպեսզի հետագայում նման թյուրիմացություններ չառաջանան։ Նորից հայցում եմ ձեր ներողամտությունը»,- իր ֆբ-յան էջում գրել է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։